street, road.
• , ի-ա հլ. (նաև ի հլ. ինչպէս ցոյց է տալիս սեռ. գռեհից՝ Եփր. թագ. 408) «փո-ղոց, հասարակաց ճամբայ» Սղ. ժե. 43. Ոսկ. յհ. Վեցօր. 86. Փիլ. նխ. բ. 116. Ճառընտ. Բրս. պհ., որից՝ գռեհիկ «ռամիկ, հասարակ դասակարգի մարդ, գեղջուկ» (ինչպէս կայ հիմայ փողոցային բառը) Գծ. ժէ. 5. Ոսկ. մ. ա. 20. Վրք. հց., գռեհօրէն «ռամկաբար» Մագ., գռեհիք «գռեհիկներ» Արծր. դ. 11, գռեհկութիւն, գռեհկաբար (նոր գրականի մէջ)։ Նոյնը գրուած է նաև գռեահ «ռամիկ, գռեհիկ» Արծր. դ. 5, 11, գռոհ «փողոց» Լմբ. սղ. ժե., գռեհ «աղբ, ցեխ» Բենիկ. որ և գռիհ Նար., գռեխ Առաք. ատմ. 233.
• ՆՀԲ գայռ «ցեխ» բառից, իբր գայռոտ ռահ։ Հիւնք. հանում է գրոհ բառից։ Թի-րեաքեան, Բանաս. 1900, 315 առս. guruh «գրոհ» բառից։ Մառ, Бaтум, էջ 34 վրաց. գլեխ, գլախակ «յոռի» բառխ հետ։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] qarha «կեղ, հնացեալ վէրք»։ Ադոնց, Aрм. въ. ən. Юcт. էջ 436 վրաց. գլեխի բառի հետ ցեղակից է համարում։
• ԳՒՌ.-Ալշ. Մշ. գ'ռէխ, Վն. գ'ըռեխ, Մկ. գ'ըռէխ, Սլմ. կիրեխ, Մրղ. կիրէխ, որոնք բո-լոր նշանակում են «վէրքի թարախ, շարաւ»։ Նոյն բառը ունին նաև Ազա. Ոզմ. Ապ. Խոյ. Շիր. իսկ Սլմ. կրկնութեամբ էլ կայ կիրեխ-թարախ. այս բառերը գռեխ և գռեհ «աղբ, ցեխ» ձևերի միջնորդութեամբ կարող են կա-պուել նախորդի հետ։
• ՓՈԽ.-Վրաց. გლეხი գլեխի «գիւղացի, ռամեև. շինական, գռեհիկ» (հմմտ. Ի հասա-րակ և ի խոնարհ ազգէ՝ զոր ազգն Վրաց գլե-խի ասեն. Առաք. պտմ. 78), գლეხური գլե-խուրի «գեղջկական, ռամկական», ვლახა գլախա, გლახაკი գլախակի «աղքատ, մուրա-ցիկ, յոռի, վատ». (այս երկու ձևերի լարա-բերութիւնը այն է, ինչ որ հյ. զռեհ և գըռ-եան). թուշ. ვლეხ գլեխ «գիւղացի, ռամիկ»։